Հաղթիր ապատեղեկատվությանը քո համայնքում

Հաղթիր ապատեղեկատվությանը քո համայնքում

Ալիք մեդիան մեկնարկում է նոր նախագիծ՝ նոր հնարավորություններով:

Ցանկանո՞ւմ ես տիրապետել ապատեղեկատվությունների դեմ պայքարի նրբություններին, ինչպես նաև իմանալ փաստերի ստուգման գաղտնիքները ու դրանք օգտագործել գործնականում:

Ալիք Մեդիան հրավիրում է մասնակցելու նոր, «Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով նախագծին, որի շրջանակներում երեք ամսվա ընթացքում կկարողանաս դառնալ հետևյալ ակտիվությունների մի մասը

Ծրագրի սկզբնական շրջանում հայերեն լեզվով դասընթացների միջոցով կուսումնասիրես ապատեղեկատվությունները վերլուծելու համար բոլոր անհրաժեշտ գործիքները, ինչպես նաև կկարողանաս վերլուծել պետական ծախսերն ու բյուջեն: Դասընթացները կիրականացվեն Թբիլիսիում, Ալիք Մեդիայի գրասենյակում, շաբաթ-կիրակի օրերի ընթացքում:

Դասընթացների շրջանն ավարտելուց հետո, հնարավորություն կունենաս ստեղծել ապատեղեկատվությունների, կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող հոդված աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ, ինչի համար կվարձատրվես:

Հոդվածները կհրապարակվեն Ալիք Մեդիայի կայքէջում, իսկ խմբագրական կազմի կողմից կընտրվեն լավագույն երեք աշխատանքների հեղինակները, որոնք հավելյալ մրցանակ կստանան: 

Ի՞նչ է պահանջվում՝

  • Լինել չափահաս Վրաստանի քաղաքացի
  • Տիրապետել հայերեն, վրացերեն լեզուների 
  • Լինել պատրաստակամ՝ մասնակցելու բոլոր ակտիվություններին 
  • Լինել մոտիվացված՝ օգնելու սեփական  համայնքին ապատեղեկատվությանը հաղթելու հարցում

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը: Նախագծի հայտը լրացնելով պատրաստակամություն եք հայտնում մասնակցել բոլոր վերոնշյալ ակտիվություններին: Հոկտեմբերի 20-ից հետո, հանձնաժողովի ներկայացուցիչները կկապվեն միայն երկրորդ փուլ անցած մասնակիցների հետ:

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/39T4atZSdqRF8bdc6

Հավելյալ հարցերով կարող եք դիմել մեզ info@aliq.ge էլ-հասցեով: