Բերման է ենթարկվել 14-ամյա աղջկան սպանած տղամարդը

Բերման է ենթարկվել 14-ամյա աղջկան սպանած տղամարդը

Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, ով կրակել և սպանել է 14-ամյա աղջկան, որին բռնի ուժով տարել են «ամուսնանալու».

14-ամյա աղջկա վրա կրակած տղամարդը, ում հետ նա ապրում էր չգրանցված ամուսնության մեջ, մի քանի օր փնտրելուց հետո բերման է ենթարկվել, հայտնում է ՆԳՆ-ն։

Խոսքը Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում տեղի ունեցած ողբերգության մասին է։ Ձերբակալվածը 27 տարեկան է։

Ոստիկանությունը գործը քննում է մի քանի հոդվածներով՝ ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն, անչափահասի ապօրինի առեւանգում, ապօրինի զենք-զինամթերքի պահում և հարկադիր ամուսնություն։

Աղջկա մայրը պատմում է, որ դստերը երկու ամիս առաջ բռնի ուժով տարել են տնից, իսկ տղամարդը սպառնալիքներով բոլորին պահել է վախի մեջ։ Կինը ցմահ ազատազրկում է պահանջում դստեր սպանողի համար: