Մեղադրանք է առաջադրվել «ամուսնու» կողմից սպանված 14-ամյա աղջկա մորն ու հորեղբորը

Մեղադրանք է առաջադրվել «ամուսնու» կողմից սպանված 14-ամյա աղջկա մորն ու հորեղբորը

Վրաստանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում իրեն ամուսին անվանող տղամարդու կողմից սպանված 14-ամյա աղջկա սարսափելի պատմության շարունակությունը.

Հետաքննությունը մեղադրանք է առաջադրել Այթաջ Շախմարովայի մորն ու հորեղբորը՝ հարկադիր ամուսնության գործով։

Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 5-ին աղջկա վրա կրակած 27-ամյա Ալիմ Սադիգովը Այթաջին բռնի ուժով 2023 թվականի ամռանը տարել է Լամբալո գյուղ։ Աղջկան հաջողվել է փախչել և զանգահարել մորը։

Հետաքննությունը պնդում է, որ մայրն ու հորեղբայրը, որոնցից աղջիկն օգնություն է խնդրել, որոշել են ոչ մի բան չզեկուցել իրավապահ մարմիններին և պնդել են, որ նա վերադառնա «ամուսնու» մոտ։

Աղջկա հորեղբայրը բերման է ենթարկվել. Մորը կալանավորելու միջնորդությունն այժմ մերժվել է Ռուսթավիի քաղաքային դատարանի կողմից։ Բայց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին չհայտնելու և անչափահասին ամուսնության ստիպելու համար:

Աղջկա մայրը լրագրողներին պատմել է, որ աղջկան առևանգողը սպառնալիքներով ստիպել է բոլորին հաշտվել իրավիճակի հետ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

ՆԳՆ-ն չի բացառում, որ գործով կարող են հայտնվել աղջկա առևանգման և կալանավորման մեջ ներգրավված այլ անձինք։ Կրթության նախարարությունն իր հերթին ստուգումներ է սկսել այն դպրոցում, որտեղ նա սովորել է։