Վրաստանում կարող են փոխվել գույքահարկի վճարման կանոնները

Վրաստանում կարող են փոխվել գույքահարկի վճարման կանոնները

Վրաստանի ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքահարկի վճարման կանոնների փոփոխման ուղղությամբ, որպեսզի այն կախված չլինի եկամուտներից, ասել է փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն։

Այսօր գույքահարկի ենթակա են նրանք, ում տարեկան եկամուտը գերազանցում է 40 հազար լարին (մոտ 14,8 հազար դոլար)։

«Հիմնական սկզբունքն այն է, որ հարկը կախված կլինի ոչ թե եկամտից, այլ անշարժ գույքի ընդհանուր մակերեսից: Դա չափազանց կարևոր է ընկերությունների համար և տնտեսապես ավելի խելամիտ մոտեցում է», – ասել է Կակաուրիձեն:

Նրա խոսքերով, օրենքի նախագիծն արդեն մշակված է, և հնարավոր հետևանքները գնահատվում են։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի նախարարության, այնուհետև կառավարության մակարդակով, կպահանջվեն նաև խորհրդակցություններ մունիցիպալիտետների հետ։

«Գոյություն ունեցող մոտեցումը գնահատման սխալ մեթոդ է, քանի որ անձը կարող է եկամուտ ունենալ ոչ թե Վրաստանում, այլ մեկ այլ երկրում, մյուս կողմից՝ նա ընդհանրապես եկամուտ չի գրանցել, բայց լինի խոշոր գույքի սեփականատեր, ուրեմն գույքը, հարկը պետք է լինի այլ բովանդակության»,- ասել է Կակաուրիձեն։

Նրա խոսքով, գույքահարկը կախված կլինի այն տարածքից, որը կունենան ընկերությունները կամ մասնավոր անձինք, իսկ գույքի արժեքը ինքնին կորոշվի՝ ելնելով կոնկրետ գոտիներից և քառակուսի մետրի արժեքից։

Փոփոխությունները խորհրդարանին կներկայացվեն գարնանային նստաշրջանում։