«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Սամցխե-Ջավախեթիի բնակչությանը

«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Սամցխե-Ջավախեթիի բնակչությանը

Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հոկտեմբերի 13-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա, Վլադիմիրովկա, Ասփարա, Գորելովկա, Խուլգումո և հարակից գյուղերի բաժանորդներին;

Ժամը 13:00-ից 18:00-ն էլեկտրականության անջատումներ են սպասվում Ախալցիխեի մունիցիպալիտետի Կլդե, Ծիրա և հարակից գյուղերում, ինչպես նաև Ախալցիխեում՝ Աղմաշենեբելի, Իվ. Ախալցիխելի փողոցներում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: