Հարյուրավոր վրացիներ են դիմել ռուսական բուհեր

Հարյուրավոր վրացիներ են դիմել ռուսական բուհեր

2024-2025 ուսումնական տարվա համար Ռուսաստանի բուհերում դաշնային բյուջեից ֆինանսավորվող քվոտայով ընդունվելու համար Վրաստանից մոտ 100 դիմորդ է դիմել։ Տեղեկությունը TASS գործակալությանը հայտնել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժինը։

Ըստ տեղեկատվության՝ դեռ 100 տեղ թափուր է: Վրաստանից դիմորդներին առաջարկում են ընտրություն կատարել ռուսական ցանկացած բուհերիի միջև։

«Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ​​ակադեմիան և ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ​​ինստիտուտը ներառված չեն այս ցանկում»,- գրում է գործակալությունը:

Վրացի դիմորդները հիմնականում ընտրում են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համալսարանները, թեև պահանջարկ կա Կազանի, Կրասնոդարի, Աստրախանի, Վոլգոգրադի, Վորոնեժի և Նովոսիբիրսկի համալսարանների համար։ Գործակալության փոխանցմամբ՝ վրացի դիմորդների մասնագիտությունների թոփ շարքում է բժշկությունը, լեզվաբանությունը, ՏՏ մասնագիտությունները, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, ճարտարագիտությունը, գյուղատնտեսական գիտությունները և ճարտարապետությունը: aliq.ge