Վրաստանը մտադիր է զարգացնել անկանխիկ վճարման համակարգ

Վրաստանը մտադիր է զարգացնել անկանխիկ վճարման համակարգ

Վրաստանի Ազգային բանկը Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի ներկայացուցիչների հետ քննարկում է Վրաստանում բանկային քարտերով վճարային համակարգերի հետագա զարգացումը, ասվում է կարգավորողի հայտարարության մեջ։

Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան Մարաքեշում հանդիպում է ունեցել Visa և Mastercard ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են բանկային ծառայություններում թվային տեխնոլոգիաների և անկանխիկ վճարային համակարգերի զարգացումը, այդ թվում՝ Վրաստանում ակնթարթային վճարումների համակարգի ներդրումը։
Ինչպես հանդիպումից հետո ասել է Տուրնավան, ակնթարթային վճարումների համակարգի ներդրումը կօգնի բարձրացնել առևտրային բանկերի մրցունակությունը։

Visa-ն և Mastercard-ը Վրաստանում գործում են ավելի քան 20 տարի։ Նրանք ակտիվորեն համագործակցում են Ազգային բանկի տարբեր ստորաբաժանումների հետ ինչպես վճարային համակարգերի, այնպես էլ ֆինանսական կրթության, թվային արժույթի, բաց բանկինգի և այլ արդիական հարցերի շուրջ։