Բոլնիսիում 8-րդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել

Բոլնիսիում 8-րդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել

Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում ութերորդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։

Պարզվել է, որ ադրբեջանական ընտանիքից մի աղջկա «ամուսնացրել» են անցյալ տարի, երբ նա 13 տարեկան էր։ Իրավապահները արձագանքել են միայն այն բանից հետո, երբ նա մայր է դարձել։

Հաղորդագրությունը Facebook-ի միջոցով տարածել է քաղաքացիական ակտիվիստ Թոզու Գուլմամադլին։

Դպրոցում, որտեղ սովորել է աղջիկը, հայտնել են, որ մայրը վերցրել է փաստաթղթերը՝ ասելով, որ ընտանիքը տեղափոխվում է արտերկիր։

Հենց վերջերս վաղ ամուսնության նմանատիպ դեպքը ողբերգության էր հանգեցրել Սագարեջոյի մունիցիպալիտետում։ 14-ամյա Այթաջ Շախմարովան, ում ընտանիքը ստիպել է ամուսնանալ նրան, փախուստի փորձ կատարելիս սպանվել է «ամուսնու» կողմից։