Կիմ Չեն Ինը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Կիմ Չեն Ինը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հենվելով Հյուսիսային Կորեայի պետական ​​հեռուստատեսության վրա։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը նշել է, որ մտադիր է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ ամիս կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ ռազմական համագործակցությունը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը և Սերգեյ Լավրովը քննարկել են համագործակցության խորացման ուղիները՝ տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին ակտիվ արձագանքելու համար։

Ինչպես գրում է «Reuters»-ը՝ հենվելով տեղական ԶԼՄ-ների վրա, «Երկու կողմերը մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ համատեղ գործողությունների ակտիվացման վերաբերյալ»։ 1tv.ge