Մոսկվայում ձյուն է տեղացել

Մոսկվայում ձյուն է տեղացել

Մոսկվայում սկսել է տեղալ ձյունը, որը նախապես խոստացել էին օդերեւութաբանները։ Մայրաքաղաքի բնակիչները տեսանյութեր են հրապարակել քաղաքի տարբեր հատվածներից, որտեղ երեւում է տեղումների տարբերությունը։

Մինչ այս՝ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, մեկնաբանելով Նիժնի Նովգորոդի մարզում, Մորդովիայի Հանրապետությունում և Ռուսաստանի եվրոպական մասի այլ շրջաններում ձյան տեսքով տեղումների մասին հաղորդումները, հայտարարել էր, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում հնարավոր է ձյուն տեղա մինչև հոկտեմբերի վերջ։

Լեյսը նաև կանխատեսել է, որ հոկտեմբերի 25-ից Մոսկվայի մարզում ձմեռային եղանակ է սպասվում։