Բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը չապահովելու դեպքում կլինիկան կտուգանվի

Բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը չապահովելու դեպքում կլինիկան կտուգանվի

Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայության ղեկավար Բեքա Փերաձեի խոսքով, եթե բուժանձնակազմը չստանա սահմանված նվազագույն վարձատրությունը (բժիշկների նվազագույն ժամային աշխատավարձը կազմում է 7 լարի, իսկ բուժքույրերինը՝ 4,4 լարի ժամում), ապա կլինիկաների նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։ Մասնավորապես, բուժհաստատությունից եռապատիկ ավելի գումար է գանձվելու։

Նրա խոսքով, եթե մինչ այժմ նվազագույն աշխատավարձը սահմանված էր բուժքույրերի և բժիշկների համար, 2024 թվականից թիրախային խումբը կընդլայնվի և կներառի կրտսեր բժիշկ, բուժքրոջ օգնական, մանկաբարձ և այլք։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում սահմանվել է բժիշկների և բուժքույրերի ժամային նվազագույն աշխատավարձը։aliq.ge