Ի՞նչ է Վրաստանը գնում և վաճառում Ռուսաստանին

Ի՞նչ է Վրաստանը գնում և վաճառում Ռուսաստանին

2023 թվականի առաջին 9-ը ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 15․9 մլրդ դոլլար, ինչը 16․5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագրության ծառայությունը։

Միևնույն ժամանակ արտահանումը կազմել է 4․6 մլրդ դոլլար (աճը՝ 12․7%), ներմուծումը` 11․303 մլրդ (աճը՝ 18․2%)։

Առևտրաշրջանառության ոլորտում Ռուսաստանը Վրաստանի հիմնական գործընկերներից մեկն է, և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ Թուրքիայից հետո։ Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1․8 մլրդ դոլլար։

Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճում է մի շարք ուղղություններով, բացառություն են կազմում ֆեռոհամաձուլվածքները, որոնց ցուցանիշները նվազում են։

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ներմուծվել է 1․3 մլրդ դոլլարի ապրանք, իսկ արտահանումը կազմել է 511․7 մլն դոլլար։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների թոփ հնգյակն ունի հետևյալ տեսքը.

  • բնական խաղողի գինիներ՝ 129 մլն,
  • տրանսպորտային միջոցներ՝ 66․9 մլն,
  • հանքային և քաղցրահամ ջրեր՝ 48․5 մլն,
  • ջրեր, ներառյալ հանքային և գազավորված, շաքարավազով՝ 47․8 մլն,
  • ֆեռոհամաձուլվածքներ՝ 45․6 մլն դոլլար։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ներմուծված թոփ 5 ապրանքնատեսակներն ունեն հետևյալ տեսքը.

  • նավթ և նավթամթերք՝ 477․6 մլն,
  • գազ՝ 98․6 մլն,
  • շշեր և ապակե տարաներ՝ 38․2 մլն,
  • ցորեն և մեսլին՝ 37․7 մլն,
  • ածխածնային պողպատյա ձողեր՝ 36․2 մլն դոլար։ jnews.ge