Վեց երիտասարդներ աշնանային զորակոչի շրջանակներում մեկնեցին բուժզննման

Վեց երիտասարդներ աշնանային զորակոչի շրջանակներում մեկնեցին բուժզննման

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 6 երիտասարդներ աշնանային զորակոչի շրջանակներում հոկտեմբերի 24-ին գնացել են բուժզննման։ Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, մտերիմ ընկերներ։

Բուժզննում անցնելուց հետո զորակոչիկները պետք է անցնեն ծառայության նախնական պատրաստություն (կարանտին), իսկ դրանից հետո զորակոչիկները պետք է ծառայեն պաշտպանության նախարարությունում։

2023 թվականի գարնանային զորակոչի շրջանակներում 23 ժամկետային զինծառայող 2000 լարի վճարելով տարկետում է ստացել։ 2023 թվականի աշնանային զորակոչի շրջանակներում 20 ժամկետային զինծառայող է տարկետում ստացել։

Հավելենք նաև, որ ՊՆ-ում ծառայող ժամկետային զինծառայողները ամսական ստանում են 200 լարի։

Ներկայում Նինոծմինդայի մունիցիպալիտետի մոտ 35 մարդ ծառայում է Վրաստանի տարբեր շրջաններում՝ տարբեր ուղղություններով։ 18-ից 27 տարեկան անձինք ենթակա են զինվորական ծառայության, իսկ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամիս է։

Պաշտպանության նախարարի հրամանով 2019 թվականի սեպտեմբերից ներդրվել է ծառայության նոր ռեժիմ։ Կարանտինն ավարտելուց հետո կամավոր զինծառայողներին առաջարկվում է ծառայության նոր ռեժիմ՝ մեկ օր ծառայել, երկու օր հանգիստ։ Եթե ​​նա հրաժարվի այս ռեժիմից, կարող է մնալ զորանոցում և ծառայել ընդհանուր հիմունքներով։

Radio NOR · Очередной призыв в рамках осеннего призыва