Սամցխե-Ջավախքում ապօրինի ձկնորսության փաստեր են բացահայտվել

Սամցխե-Ջավախքում ապօրինի ձկնորսության փաստեր են բացահայտվել

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները էլեկտրաշոկի սարքերով ապօրինի ձկնորսության 5 փաստ են բացահայտել։

Օրենքի խախտումներ են հայտնաբերվել Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթում, Իմերեթում և Շիդա Քարթլիում։

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի շրջակայքում՝ Մտկվարի գետի վրա, քաղաքացին ձկնորսության արգելված միջոցի՝ էլեկտրահարման սարքի միջոցով ապօրինի բռնել է 7280 կգ տարբեր տեսակի ձուկ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի Թեքալի գյուղի շրջակայքում՝ Դեբեդ գետի հունում, քաղաքացիներն ապօրինի ձկնորսություն էին անում՝ օգտագործելով էլեկտրաշոկի սարքերը և ձկնորսական ցանցերը։ Հանցագործները ձեռք են բերել մինչև 1 կգ տարբեր տեսակի ձուկ։

Վանի մունիցիպալիտետի Ամաղլեբա գյուղում քաղաքացին էլեկտրահարման սարքի միջոցով ձկնորսություն է կատարել Ռիոն գետի վրա։
Քարելիի մունիցիպալիտետի Ախալսոփլի գյուղի և Խաշուրի մունիցիպալիտետի Գոմի գյուղի հարևանությամբ՝ Մտկվարի գետի հունում, քաղաքացիները փչովի նավակներից ձկնորսության ժամանակ օգտագործել են նաև էլեկտրահարման սարքեր։

Ապօրինի բռնված ձուկը, ինչպես նաև նավակներն ու ձկնորսական արգելված հանդերձանքը կնիքվել են։ Իրավախախտների նկատմամբ կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ tv9news.ge