Գագարին փողոցի գազատարն ու վթարային սյունը վտանգ են ներկայացնում

Գագարին փողոցի գազատարն ու վթարային սյունը վտանգ են ներկայացնում

Նինոծմինդա քաղաքի Գագարինի փողոցի բնակիչներից մեկը կապ է հաստատել Nor ռադիոկայանի հետ՝ ուշադրություն հրավիրելու ավելի քան երեք տարի չլուծված խնդրի վրա։

Գագարինի փողոցում բնակվող Տրտադը ցույց է տվել ու նկարագրել մի իրավիճակ, որը անվտանգության սպառնալիք է ներկայացնում։ Նրա տարածքով անցնող գազատարը թեքվել է և վտանգ է ներկայացնում։ Նաև այս փողոցում՝ Տրտադի տան հարևանությամբ, անսարք է էլեկտրական սյուն և կա ընկնելու վտանգ։

Տրդատի խոսքով՝ երբեմն նրանք ժամանակավորապես դուրս են գալիս տնից, և ինքը վախենում է, որ էլեկտրական սյունը կարող է ընկնել և հրդեհ առաջացնել։ Նա նշում է, որ մի քանի անգամ կապ է հաստատել թե՛ գազի, թե՛ կոմունալ ընկերության հետ։ Գազի ընկերությունից պատասխանել են, որ էլեկտրասյունը ուղղելուց հետո կփակեն գազի խողովակները։

Փողոցի ասֆալտապատման ժամանակ խողովակները ծռվել են, և այդ աշխատանքներն իրականացնող «Ջավախավտոգզա» ընկերությունից պատասխանել են, որ կլուծեն խնդիրները, բայց չեն արել։

Այս հարցով կապ հաստատեցինք Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ, ով ասաց, որ իրենք տեղյակ են այս իրավիճակին և թեև իրենց իրավասությունների մեջ չէ, այնուամենայնիվ մտադիր են մի քանի օրվա ընթացքում խնդիրը շտկել։ Ներկայումս աշխատողները զբաղված են և աշխատում են գյուղերում, սակայն աշխատանքներն ավարտելուց հետո կսկսեն լուծել այդ հարցը։

Գազատարների ամրացման հարցով կապ հաստատեցինք SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։ Նա պատասխանեց, որ ընկերությունը տեղյակ է խնդրին, սակայն ընդգծեց, որ վտանգ չկա, գազի արտահոսք չի նկատվել։ «Խնդիրն առաջացել է այս հատվածում ճանապարհը նորոգելուց հետո։ Սյունը վնասվել է և ընկել գազատարի վրա: Մենք արդեն կապվել ենք Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ՝ էլեկտրասյունը վերականգնելու համար, որից հետո կվերանորոգենք գազատարը»,- պատասխանեց Վրեժ Բերիկյանը։

Radio NOR · Забытая безопасность: Газовая проблема и аварийный столб на улице Гагарина