Սաթխա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքներն ավարտվել են. Ի՞նչ են մտածում բնակիչները

Սաթխա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքներն ավարտվել են. Ի՞նչ են մտածում բնակիչները

Այս տարի «Աջակցություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում դեպի արոտավայր տանող ճանապարհը հարթեցվել է, անասունների համար կառուցվել է խմելու ջրաման։

Հանդիպմանը Սաթխա գյուղի ղեկավարությունն ու բնակիչները երկար ժամանակ չէին կարողանում ընդհանուր որոշման գալ։ Ինչպես մյուս գյուղերում, բնակիչները նշեցին, որ հատկացված գումարը բավարար չէ խնդիրների լուծման համար։ Նրանք նշել են գյուղամեջյան ճանապարհների խնդիրները, անասուններին ջրելու տարրաների բացակայությունը, դեպի արոտ տանող ճանապարհի անմխիթար վիճակը և խմելու ջրի հին խողովակների խնդիրը։

Երկար քննարկումից հետո որոշվեց 20 հազար լարի ծախսել դեպի սարեր տանող ճանապարհը հարթեցնելու, անասունների համար ջրաման կառուցելու համար, իսկ գումարը մնալու դեպքում պարսպապատելու են գերեզմանոցը։

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մրցույթով 25 707 լարի է հատկացվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ.Արագյալ և Սաթխա գյուղերի համար՝ տարբեր ենթակառուցվածքային օբյեկտների վերանորոգման համար: Մրցույթը շահել է Սերգո Քսպոյանը՝ 22 550 լարիի չափով։ Ցանկապատի աշխատանքները մրցույթով իրականացրել է անհատ ձեռնարկատեր Սիրական Զաքարյանը։

Արոտ տանող 160 մետր ճանապարհի վերանորոգման համար հատկացվել է 4944 լարի, անասունների խմելու ջրի ավազանի համար՝ 4943 լարի։ Հին գերեզմանոցի շուրջ 125 մետր պարիսպ իրականացնելու համար՝ 9887 լարի։

Հարցում անցկացրինք նաև գյուղի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչ են մտածում գյուղում իրականացված աշխատանքների մասին և որ աշխատանքն են համարում առաջնահերթ։

Բնակիչները նշեցին, որ, իհարկե, շատ լավ է, որ գյուղում աշխատանքներ են տարվում։ Այս աշխատանքներն էլ են պետք, բայց առաջին հերթին խմելու ջուր է պետք։ Այս խնդիրը արդիական է արդեն մի քանի տարի։

Թե ինչ են պատմում Սաթխա գյուղի բնակիչներն իրենց խնդիրների մասին, ավելի մանրամասն մեր աուդիո նյութում։

Radio NOR · Работы по программе "“Помощь селу" села Сатха завершены. Что думают жители