Այսօր հայտնի կդառնա տարվա լավագույն ուսուցիչը

Այսօր հայտնի կդառնա տարվա լավագույն ուսուցիչը

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նշվում է կառավարության նախաձեռնությամբ հաստատված «Ուսուցչի ազգային օրը»։ Օրվա կապակցությամբ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի հանձնման արարողությունը։ Գրում է Ալիք մեդիան․

Մրցույթի անցկացման նպատակը լավագույն ուսուցիչներին բացահայտելն է, գաղափարի հեղինակը կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին է։

Հիշեցնենք, որ «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված է նաև Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի հայազգի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը։

Իսկ 2023 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ փուլ անցած ուսուցիչներն են․

  • Ինա Իմեդաշվիլի,
  • Մարինե Կվարացխելիա,
  • Նինո Նիպարիշվիլի,
  • Նինո Փսուտուրի,
  • Քամրան Ափանդիև։