Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է. ՆԳՆ

Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու և առանց ակցիզային դրոշմանիշի մակնշման ենթակա մեծ քանակությամբ ակցիզային ապրանքներ պահելու մեղադրանքով ձերբակալվել է Շիդա Քարթլիի ոստիկանության բաժնի աշխատակից Ի.Գ.-ն: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

«Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով։ Ձերբակալվածի ավտոմեքենայի, բնակության վայրի և գրասենյակի խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց առգրավել են մեծ քանակությամբ անմաքս ծխախոտ, հրազեն, պարկուճ և գումար։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։ tv9news.ge