Տանիքի և հիմքի վերանորոգում. Նինոծմինդայում կատարված աշխատանքների վերանայում

Տանիքի և հիմքի վերանորոգում. Նինոծմինդայում կատարված աշխատանքների վերանայում

Նորոգվում են Նինոծմինդա քաղաքի Ծիսական տան տանիքը և հիմքը, Ժդանովական գյուղի մանկապարտեզի տանիքը և Փ.Խորենիա գյուղի սպորտդահլիճի տանիքը։

Այդ աշխատանքներն իրականացնելու համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 20 000 լարի։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Սիրական Զաքարյանը՝ 16 990 լարիի չափով։

Սիրական Զաքարյանի խոսքով, աշխատանքները գրեթե 95 տոկոսով ավարտված են, և մինչև վերջնաժամկետը դեռ ժամանակ կա.

Խորենիա գյուղում փոխվել է սպորտդահլիճի տանիքը, տեղադրվել են ջրատարներ։ Ժդանովական գյուղում մանկապարտեզի շենքի պարագծով տեղադրվել են ջրատարներ, փոխվել է Նինոծմինդա քաղաքի Ծիսական տան շենքի տանիքը, ջրատարներ են տեղադրվել, շենքի շուրջն էլ բետոն է լցվել։

Radio NOR · Ремонт крыши и фундамента: Обзор выполненных работ в Ниноцминде