Ապրանքների ցածր գներ. մարտահրավեր Դիլիֆ գյուղի բնակիչների համար

Ապրանքների ցածր գներ. մարտահրավեր Դիլիֆ գյուղի բնակիչների համար

Դիլիֆ գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք։ Այստեղ կա մոտ 250 տնտեսություն։

Բնակիչների ապրուստի հիմնական միջոցները անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։ Շատ են նաև արտագնա աշխատանքի մեկնողները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի խնդիրները նույնն են, ինչ ամենուր. Գյուղմթերքի իրացման խնդիրներից սկսած մինչև կենցաղային դժվարություններ՝ ոռոգման համակարգի, բժշկական կենտրոնի, գյուղական ճանապարհների վիճակի, տարեցների ժամանցի վայրերի բացակայություն։

Կենցաղային դժվարությունների խնդիրների և լուծումների պլանների մասին կզեկուցենք մեր հաջորդ նյութերում։

Բնակիչների խոսքով՝ գյուղը գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրներ ունի՝ կարտոֆիլ, միս, կաթ, գազար։ Բնակիչները չեն կարող ապրանքը վաճառել ցանկալի գնով. Նրանց շրջապատում ամեն ինչ թանկանում է, բայց աշխատավարձը, այսինքն՝ գյուղմթերքի գները, մնում են ցածր։

Դիլիֆ գյուղը հարուստ է խմելու ջրով. Ամեն բակում աղբյուրներ կան։ Դիլիֆ գյուղի խմելու ջրի աղբյուրներից օգտվում են Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների մոտ 22 գյուղեր։ Գյուղում կա ավելի քան 15 մատուռ։ Եկեղեցին վերանորոգվել է մի քանի տարի առաջ։ Գյուղն ունի բնական գազ, մանկապարտեզ, գյուղը լուսավորված է փողոցային լամպերով, կան մի քանի պանրագործական ձեռնարկություններ։

Radio NOR · Низкие Цены на Продукцию: Вызовы для Жителей Дилифа