«Փարվանա» պարային համույթի ելույթը Գյումրիում

«Փարվանա» պարային համույթի ելույթը Գյումրիում

Նոյեմբերի 5 -ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Մարզային մշակույթ» բեմարվեստի պարային փառատոնը, որտեղ մասնակցում էին Հայաստանի հանրապետության բոլոր մարզերի լավագույն պարային համույթները, որին հրավիրված էր նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Փարվանա» համույթը։

Պարուսույց Լուսինե Մզիկյանի խոսքով. «Այս անգամ մենք հատուկ հրավերով մեկնեցինք Գյումրի, որտեղ ներկայացանք Փարվանայի երկու՝ ավագ և կրտսեր խմբերով։ Համույթը ելույթ ունեցավ 5 պարային համարներով ներկայացնելով հայկական և վրացական պարեր։ Մեր համույթը պարգևատրվեց պատվոգրով, մեդալով և հուշանվերով։ Ասեմ, որ Ֆինանսական ծախսերը հոգացել են երեխաների ծնողները»։ Տեսանյութը դիտելու համար անցեք հղումով՝ facebook.

«Հետագայում ունենք հրավեր Թբիլիսում կայանալիք փառատոնին, որին կմասնակցի Մեծ Գոնդուրայի «Կիլիկիա» համույթը։ Ինչպես նաև Նինոծմինդայի մշակույթի տանը ունենք ամանորյա ծրագիր և մեծ ստուգատես»,- նշեց Մզիկյանը։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · «Փարվանա» պարային համույթի ելույթը Գյումրիում

Կարդացեք նաև՝