Բնակիչների կարծիքը, նրանց նախասիրություններն ու առաջնահերթությունները 2024 թվականի բյուջեում\տեսանյութ

Բնակիչների կարծիքը, նրանց նախասիրություններն ու առաջնահերթությունները 2024 թվականի բյուջեում\տեսանյութ

2023 թվականի վերջին կսկսվի բյուջեի նախագծի լսումնասիրումն ու քննարկումը, որտեղ կընտրվեն 2024 թվականի բյուջեի հիմնական առաջնահերթությունները։

Մենք հարցում ենք անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության շրջանում, որտեղ բնակիչներից հետաքրքրվել ենք, թե իրենց կարծիքով ինչ աշխատանքների համար պետք է գումար հատկացվի բյուջեից։

Բնակիչները հիմնականում ցանկանում են, որ ուշադրություն դարձվի ջրի որակի բարձրացմանը, որպեսզի լուծվի խմելու ջրի սակավության խնդիրը, ուշադրություն դարձնել գյուղերի ոռոգման համակարգի կառուցմանը և գազաֆիկացմանը, երիտասարդներին հատկացնել հանգստի և սպորտի համար նախատեսված վայրեր, ավելացնել սոցիալական աջակցության փաթեթը, կառուցեն գյուղական ամբուլատորիաներ, ասֆալտապատեն ճանապարհները։

Նշենք, որ բոլորը, ինչպես նաև հասարակական կազմակերպություններն ու երիտասարդները, հնարավորություն ունեն իրենց առաջարկներն անել, որոնք հաշվի կառնվեն բյուջեն կազմելիս։

Թե ինչպիսին է լինելու բնակիչների ակտիվությունը քաղաքապետարանի բյուջեի նախագիծը կազմելիս, և բնակիչների ինչ առաջարկներ են ընդունվելու բյուջեում, կզեկուցենք մեր հաջորդ նյութերում։