Բաթումում 9 ամսական հղի է մահացել. Երեխային էլ չեն կարողացել փրկել

Բաթումում 9 ամսական հղի է մահացել. Երեխային էլ չեն կարողացել փրկել

Բաթումում հանկարծամահ է եղել 9 ամսական հղի Աննա Բեկայան։ Նա 22 տարեկան էր, նախկինում առողջական խնդիրներ չուներ։ Ըստ նախնական վարկածի՝ երիտասարդ կնոջ մահվան պատճառ է դարձել թրոմբը։

Աննա Բեկայայի մահվան մասին սոցցանցերում գրում են ընկերներն ու հարազատները։

«Ինչ սարսափելի ողբերգություն է պատահել մեզ, մենք այլեւս չունենք այս գեղեցկուհի հարսնացուն, մեր ամենասիրելի 22-ամյա Աննան, նա օրվա ամեն րոպե երեխայի էր սպասում, հորեղբորս աղջիկը, սիրելի հայր Մարկոզիի դուստրը, ծննդյան օրը հանկարծամահ է եղել, իսկ երեխային փրկել չի հաջողվել»,- գրել է աղջկա հարազատը։ ambebi.ge