Նինոծմինդայի քաղաքապետարանը սկսել է նախապատրաստվել Ամանորին

Նինոծմինդայի քաղաքապետարանը սկսել է նախապատրաստվել Ամանորին

Նինոծմինդայի քաղաքապետարանը կրկին ամանորյա զարդեր ստացավ՝ քաղաքը բոլորովին նոր դիզայնով զարդարելու համար։

Նինոծմինդայի մունիցիպալ բյուջեից 50 000 լարի է հատկացվել Ամանորի զարդարման և տոնակատարության համար։ Այս տարի քաղաքը նորովի կզարդարվի նոր դեկորատիվ տարրերով, որոնք քաղաքին թարմ դիզայն կհաղորդեն։

Ինչպես մեկնաբանեցին քաղաքապետարանից, այս տարի երկու ամանորյա միջոցառում է անցկացվելու. Միջոցառումների անցկացման եւ քաղաքը զարդարելու մրցույթը կհայտարարվի այսօր՝ նոյեմբերի 27-ին։

Դեկտեմբերի 23-ին կկազմակերպվի ամանորյա տոնավաճառ և ամանորյա միջոցառում։ Իսկ Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, նույնպես միջոցառում է. Քաղաքը կզարդարվի գունեղ զարդերով։ Կլինի համերգ, տոնավաճառ, ինչպես միշտ կլինի երեխաների համար նախատեսված ժամանցային ծրագիր։

Ամանորյա տոնածառը կտեղադրվի կամ Կենտրոնական այգում, կամ Մշակույթի կենտրոնի բակում։ Շուտով այս հարցով որոշում կկայացվի։

Թե որ ընկերությունն է զարդարելու քաղաքը, որտեղ է տեղադրվելու գլխավոր Ամանորյա եղեւնին, ինչ միջոցառումներ են անցկացվելու, ավելի մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ նյութերում։