Նոյեմբերի 19 -ին, Երևան քաղաքում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի բաց առաջնություն:
Նինոծմինդայի մարզիկները (տղաներ եւ աղջիկներ) մարզիչներ՝ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին կարատեի մրցաշարին:
Սամվել Դարբինյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեր խումբը ներկայացավ թվով 40 մասնակիցներով: Մենք ձեռք բերեցինք 24 մեդալ՝ որտեղ ունեցանք թվով 10 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալակիրներ։ Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ մեզ աջակցել են երեխաների ծնողները»:
Մարզիչ Սերգո Քսպոյանի խոսքով՝ մեր մասնակիցները շատ լավ հանդես եկան: Մենք ներկայացանք թվով 18 մասնակիցներով, որտեղ ունեցանք մրցանակակիրներ եւ նվաճեցինք տարբեր մեդալներ:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝