Պայքար ջերմության և հարմարավետության համար. Օրլովկայի բնակիչները խոսում են գազի պակասի մասին

Պայքար ջերմության և հարմարավետության համար. Օրլովկայի բնակիչները խոսում են գազի պակասի մասին

Օրլովկա գյուղում, ինչպես բոլոր գյուղերում, բազմաթիվ խնդիրներ կան, որոնց թվում բնակիչները կարևորում են բնական գազի և մանկապարտեզի բացակայությունը։

Օրլովկա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9 գյուղերից մեկն է, որտեղ բնական գազ չկա։ Գյուղում բնական գազի բացակայության պատճառով բնակիչները գարնանը սկսում են ձմեռային ժամանակաշրջանի համար թրիքը պատրաստել, ինչը, ըստ բնակիչների, շատ ժամանակ և ջանք է խլում:

Ինչպես նշում են բնակիչները, թրիքը չորացնելը ցավ է. Նրանք ցանկանում են, որ իրենց գյուղում էլ բնական գազ տեղադրվի։ Գազի բացակայության պատճառով բնակիչները էլեկտրական վառարաններով սնունդ են պատրաստում, պանիր են պատրաստում, հաց թխում, իսկ տաք ջուր ունենալու համար միացնում են հոսանքով աշխատող Ariston-ը, որի համար վճարում են մինչև 150-200 լարի ամսական. 1000 լարիով վառելափայտ են գնում։

Radio NOR · Борьба за тепло и комфорт: жители Орловки о нехватке газа

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագծով Փարավանի գյուղի գազիֆիկացման համար դեռ գումար նախատեսված չէ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներառված չէ Վրաստանի կառավարության եռամյա նախագծում, որտեղ նախատեսվում է գյուղերի գազաֆիկացում։

Նշենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում բնական գազի մատակարարմամբ զբաղվում է SJGC ընկերությունը։ Ընկերության նախագծի համաձայն՝ այս տարի աշխատանքներ կիրականացվեն Էշտիայից Նինոծմինդա նոր գազատարի կառուցման ուղղությամբ։

Նոր գիծը կունենա մոտ 14 կմ երկարություն։ Աշխատանքները տեղի կունենան երկու փուլով. Առաջին փուլում կկառուցվի Էշտիա-Սաթա, երկրորդ փուլում՝ Սաթա-Նինոծմինդա գիծը։ Աշխատանքների առաջին փուլն արդեն սկսվել է։

Բնական գազից բացի, բնակիչները որպես երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիր նշեցին գյուղում մանկապարտեզի բացակայությունը։ Բնակիչների խոսքով՝ գյուղում մանկապարտեզի առկայությունը թույլ կտա հանգիստ զբաղվել իրենց գործերով։ Մանկապարտեզում երեխաները դաստիարակություն և կրթություն կստանան։ Մոտակա մանկապարտեզը Գորելովկա գյուղում է, մի քանիսին բերում են քաղաքային մանկապարտեզ, ինչը դժվարություններ է առաջացնում։ Իսկ շատերն ընդհանրապես հնարավորություն չունեն իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել։