Ինչ աշխատանքներ են իրականացվել Վլադիմիրովկա գյուղում` «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում

Ինչ աշխատանքներ են իրականացվել Վլադիմիրովկա գյուղում` «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքի կենտրոնից 34 կմ հեռավորության վրա՝ Փարավանի լճի հարավային մասում։ Ներկայումս գյուղում ապրում է մոտ 100 մարդ։

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Վլադիմիրովկա գյուղում փոխվել են հին ջրատարները։ Ծրագրով գյուղում փոխվել են 325 մետր ջրատարներ։

Առաջնահերթությունները որոշելու նպատակով Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել գյուղի բնակիչների հետ, որոնց ընթացքում հաստատվել են վերը նշված աշխատանքների համար հատկացված գումարի օգտագործման ուղղությունները։

Այս տարի ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մրցույթով։ Աշխատանքների համար արդեն մրցույթ էր հայտարարվել, սակայն չկայացավ։ Վլադիմիրովկա գյուղում ուղղակի պայմանագրով աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Աղասի Քուրքչյանը։ Այդ աշխատանքների համար հատկացվել է 9887 լարի։

Աղասի Քուրքչյանի խոսքով, արդեն երրորդ տարին է, ինչ «Օգնություն գյուղին» ծրագրով միջոցներ են հատկացվում ջրագծերի փոխարինման համար։ Հին գծերը մաշվել էին։ Հին խողովակների փոխարինումը օգնեց վերացնել ջրի արտահոսքը, և գյուղն այժմ ունի մշտական ​​ջրամատակարարում: Սակայն գյուղի փողոցներից մեկի հին ջրատարը դեռ պետք է փոխվի։

Բնակիչների խոսքով՝ բոլոր հարցերը կարևոր են, սակայն սահմանափակ ռեսուրսների պատճառով որոշում է կայացվել առաջնահերթություն տալ ջրագծերի փոխարինմանը։

Վլադիմիրովկա գյուղի բնակչուհի Սվետլանա Սիմոնյանն ընդգծում է, որ ժամանակակից աշխարհում, երբ ամեն ինչ զարգանում է, մենք դեռ բախվում ենք տարրական պայմանների բացակայությանը: Այն, ինչ արվել է գյուղում, վաղուց պետք է արվեր: Շատ կարևոր խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն, որպեսզի պայմաններ ստեղծվեն գյուղում բնակիչներին պահելու համար։ Եթե ​​նույնիսկ գյուղում մեկ մարդ է ապրում, նրա համար պետք է ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ինքնազարգացման ու զբաղվածության հեռանկարների ու միջոցների բացակայությունը հանգեցնում է բնակչության թվի նվազմանը։

Radio NOR · Какие работы были проведены в селе Владимировка в рамках программы “Помощь селу”