Բնակիչները չեն կարողանում հասնել գերեզմանատուն. անանցանելի ճանապարհ Թորիա գյուղում

Բնակիչները չեն կարողանում հասնել գերեզմանատուն. անանցանելի ճանապարհ Թորիա գյուղում

Թորիա գյուղը գտնվում է Նինոծմինդայից մոտավորապես 11 կիլոմետր հեռավորության վրա։ Թորիայի ասֆալտապատ ճանապարհը հասնում է գյուղի կենտրոն, իսկ հետո սկսվում է գերեզմանոց տանող անանցանելի ճանապարհը։

Թորիայի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին։ Բնակիչները ուրախ էին, քանի որ գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականին և մինչև 2022 թվականը ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել։ Թեև գյուղի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատ է, այնուամենայնիվ, ճանապարհի ասֆալտապատումը շարունակելու կարիք կա, քանի որ ասֆալտապատ ճանապարհն ավարտվելուն պես սկսվում է ճանապարհ, որը անձրևի և ձյան ժամանակ անանցանելի է, իսկ բնակչությունը դժվարանում է տեղաշարժվել:

Թորիայի բնակիչները նշում են, որ ճանապարհը տանում է դեպի գերեզմանատուն, իսկ հուղարկավորության ժամանակ մարդիկ կանգ են առնում ասֆալտապատ հատվածում և չեն կարողանում քայլել դեպի գերեզմանատուն հողե ճանապարհով։ Ավելին, այս ճանապարհը ծառայում է նաև դպրոցականներին, և ծնողները ստիպված են երեխաներին մեքենայով դպրոց տանել, քանի որ ճանապարհն անանցանելի է։

Radio NOR · მოსახლეობა სასაფლაოზე ვერ მიდის: ტალახიანი გზა თორიაში

Ռադիո NOR-ն այս հարցով դիմել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանին։ Ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով, Թորիա գյուղում ասֆալտապատումը շարունակելու նախագիծ չկա, ուստի հայտնի չէ, թե երբ կասֆալտապատվի ճանապարհի այս հատվածը։