Պայքար ցրտի դեմ. ջեռուցման մարտահրավերներ Վլադիմիրովկա գյուղում

Պայքար ցրտի դեմ. ջեռուցման մարտահրավերներ Վլադիմիրովկա գյուղում

Վլադիմիրովկա գյուղի բնակիչները, ինչպես այն գյուղերի բնակիչները, որտեղ ձմռանը բնական գազ չկա, ստիպված են իրենց տները տաքացնել աթարով ու վառելափայտով։

Վլադիմիրովկայի բնակիչները նշում են, որ էլեկտրաէներգիայի համար ամսական վճարումները տատանվում են 80-100 լարիի սահմաններում: Բացի սրանից օգտագործվում են գազի բալոններ, որի արժեքը 30 լարի է 8 կգ-ի համար, իսկ բալոնները լիցքավորելու համար բնակիչները ստիպված են հասնել Նինոծմինդա քաղաք, ինչը հանգեցնում է լրացուցիչ ֆինանսական ծախսերի։

Վլադիմիրովկա գյուղը գտնվում է Նինոծմինդայի կենտրոնից 34 կմ հեռավորության վրա՝ Փարվանա լճի հարավային ափին։ Տեղի բնակիչներն ասում են, որ ձմռանը սաստիկ սառնամանիքների պատճառով իրենց տները տաքացնելու համար պետք է 24-ժամյա ջեռուցում ապահովեն։ «Վառելափայտի և աթարի օգտագործումն անհնար է դառնում։ Բնակիչների մոտ 80%-ը հավանաբար կօգտվի Baxi-ից: Եթե ​​նույնիսկ միայն 10 հոգի նախընտրի Baxi-ն, դա արդեն ամսական երեք հազար լարի է։ Եթե ​​գազ ունես, ծախսերը զգալիորեն կնվազեն, ավելի հիգիենիկ կլինի, կարիք չի լինի վառելիքը տանել տուն, հետո մոխիրը հանել դուրս։ Եթե ​​համապատասխան պայմաններ լինեն, բնակիչները գյուղից չեն հեռանա»,- ասում են տեղի բնակիչները։

Radio NOR · Борьба с холодом: Вызовы отопления в селе Владимировка

Նինոծմինդայի մունիցիպալիտետում դեռևս կա 9 չգազիֆիկացված գյուղ։ Վլադիմիրովկայի բնակիչները, ինչպես մյուս գյուղերի բնակիչները, ցանկություն են հայտնում, որ իրենց գյուղը նույնպես գազաֆիկացված լինի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագծով Վլադիմիրովկա գյուղի գազիֆիկացման համար գումար դեռ նախատեսված չէ։

Մեր նախորդ հարցազրույցում SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանն ասել էր. «Մենք անցած տարվանից ունեինք մշակված 2 փուլից կազմված ծրագիր Հեշտիա- Սաթխա եւ Սաթխա -Նինոծմինդա հատվածը գազատար անցկացնելու, որպեսզի գազի սակավության խնդիրը Նինոծմինդայի գյուղերում լուծվի: Հեշտիա-Սաթխա հատվածը մոտ օրերս կավարտենք, և դրանով կլուծենք Գանձա, Սաղամո և Փոկա գյուղերի հարցը։ Ինչպես նաև աշխատանքներ են տարվել Ղուլալիս և Դիլիֆ գյուղերում, որտեղ իմ կարծիքով նույնպես սակավության խնդիր չի լինելու։ Սաթխա-Նինոծմինդա հատվածը պլանավորում ենք անցկացնել հաջորդ տարի, որից հետո խնդիրը ամբողջովին կլուծվի։ Իսկ ինչ վերաբերվում է Գորելովկայի համայնքի գազաֆիկացմանը ունենք ծրագիր Նինոծմինդա -Գորելովկա հատվածի հետ կապված: Բայց թե երբ կիրականացնենք այդ աշխատանքները հստակ ասել չեմ կարող»: