Տարեսկզբից Վրաստան է ներկրվել 56 տոննա պահպանակ. Ռուսաստանը մատակարարումների առաջատարն է

Տարեսկզբից Վրաստան է ներկրվել 56 տոննա պահպանակ. Ռուսաստանը մատակարարումների առաջատարն է

Տարեսկզբից տաս ամսում՝ հունվարից հոկտեմբեր, Վրաստան է մատակարարվել 2,3 մլն դոլարի 56 տոննա պահպանակ։

Վրաստան պահպանակների ներկրմամբ առաջին տեղում Ռուսաստանն է՝ 1,6 մլն դոլար արժողությամբ 20 տոննա։

Վրաստան պահպանակներ ներկրող երկրների հնգյակում են նաև Լատվիան, Գերմանիան, Մալայզիան և Չինաստանը։

Վրաստանը ոչ միայն պահպանակներ է ներկրում, այլեւ արտահանում. 2023 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստանից արտահանվել է 947 հազար դոլարի 11 տոննա պահպանակ, որից 7 տոննան Հայաստան, 4 տոննան՝ Բելառուս։ Գրում է Newsgeorgia լրատվականը։