Չհանձնվող տղան Ջիգրաշենից․ Ուսուցողական տեսանյութ

Չհանձնվող տղան Ջիգրաշենից․ Ուսուցողական տեսանյութ

Ձեզ ենք ներկայացնում ուսուցողական տեսանյութ, որը նկարահանվել է Ջիգրաշեն գյուղում Կիոկուշինկայ կարատեի մարզիչ՝ Սերգո Քսպոյանի և իր մարզիկների մասնակցությամբ։

Տեսնայութի գլխավոր հերոսին ամեն անգամ գյուղի մի քանի տղաներ ճնշում էին և բռնություն գործադրում։ Տղան հոգնելով այդ իրավիճակից որոշում է այցելել կյոկուշին կարատեի խբակ, որը գործում է գյուղում։ Նա կոփում է իր մարզական վիճակը և կարճ ժամանակի ընթացքում հասնում զգալի արդյունքների։ Տղան իր օրինակով ցույց է տալիս իր հասակակիցներին, որ պետք չէ հանձնվել պետք է պայքարել և արդյունքը չի ուշանա։

Նշենք, որ Ջիգրաշենի կարատեի խումբը արդեն 7 տարուց ավել է ինչ գործում է։ Խմբում մարզվում են մոտավորապես 25 -ից 30 աշակերտներ, որոնց թվում նաեւ կան աղջիկներ:

Կարդացեք նաև՝