Նինոծմինդայի կարատեիստները վերադարձան հաղթանակով

Նինոծմինդայի կարատեիստները վերադարձան հաղթանակով

Մայիսի 20 -ին, Թելավի քաղաքում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի Վրաստանի առաջնությունը:

Նինոծմինդայի մարզադպրոցից թվով մոտ 33 մասնակիցներ՝ մարզիչներ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին Թելավի որտեղից բազմաթիվ մրցանակներով վերադարձան Նինոծմինդա:

Մարզիչ Սամվել Դարբինյանը ներկայացել էր 20 մարզիկներով:

Պանգրատյան Սեյրան՝ 1 -ին տեղ
Բոզոյան Վարազդատ՝ 1 -ին տեղ
Ամիրխանյան Խաչիկ՝ 1 -ին տեղ
Մարկոսյան Ասքանազ՝ 1 -ին տեղ
Խաչատրյան Արման՝ 1 -ին տեղ
Դարբինյան Մոնթե՝ 1 -ին տեղ
Դարբինյան Հովհաննես՝ 1 -ին տեղ

Վարդանյան Թումաս՝ 2 -րդ տեղ
Վարդանյան Շահեն՝ 2 -րդ տեղ
Սանոսյան Արզուն՝ 2 -րդ տեղ
Քուրքչյան Արարատ՝ 2 -րդ տեղ

Նորսոյան Աղասի՝ 3 -րդ տեղ
Շախնազարյան Նարեկ՝ 3 -րդ տեղ
Իսպիրյան Հայաստան՝ 3 -րդ տեղ
Կյուրեղյան Թաթուլ՝ 3 -րդ տեղ

Մարզիչ Սերգո Քսպոյանը ներկայացել էր 13 մարզիկներով, որտեղից Մարի Մարգարյանը, Արտյոմ Եզեկյանը եւ Արման Մարաբյանը գրավել էին 1 ին հորիզոնականը: 2 -րդ տեղը զբաղեցրել են Նարե Կիրակոսյանը, Սայաթ Կիրակոսյանը, Վալոդյա Պողոսյանը, եւս 4 մասնակից էլ զբաղեցրել են 3 -րդ տեղը:

Մարզիչ Սամվել Դարբինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Տղաները շատ լավ հանդես եկան, այս մրցույթներին մենք մեկնում ենք ոչ միայն գավաթի կամ մեդալների համար, այլ գնում ենք թույլ կողմերի բացահայտման համար, որոնց վրա հետագայում պետք է աշխատենք եւ կատարելագործվենք»:

Նշենք նաեւ, որ Ջիգրաշենից Վալիկո Պողոսայնը (մարզիչ՝ Սերգո Քսպոյան) մասնակցել է Գյումրի քաղաքում անցկացվող Հայաստանի «Կյոկուշին» կարատեի առաջնությանը եւ գրավել է 2 -րդ հորիզոնականը: Վերոնշյալ առաջնությանը մասնակցել են նաեւ Սամվել Դարբինյանի թվով 11 սաները, ովքեր նույնպես վերադարձել են մեդալներով եւ պատվոգրերով:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի կարատեիստները վերադարձան հաղթանակով