Նինոծմինդայում սկսեցին տեղադրվել ամանորյա զարդարանքներ

Նինոծմինդայում սկսեցին տեղադրվել ամանորյա զարդարանքներ

Շուտով Ամանոր է, և Նինոծմինդայի քաղաքապետարանը սկսել է զարդարել քաղաքը։

Այս տարի հայտարարված մրցույթի համաձայն (NAT230024508) ՏԻՄ բյուջեից ամանորյա զարդարանքների ձեռքբերման և տեղադրման համար հատկացվել է 49 000 լարի։ Արարատ Արզումանյանը մասնակցել է մրցույթին, և այս պահին գնումների ընտրություն/գնահատում է ընթանում, սակայն մի քանի վայրերում արդեն տեղադրվել են ամանորյա զարդարանքներ։

Նշենք, որ ըստ նախագծի՝ այս տարի քաղաքում կտեղադրվեն տարբեր զարդարանքներ՝ ամանորյա տրամադրություն ստեղծելու համար։ Համաձայն საქონლის ტექნიკური პარამეტრები/მომსახურების/სამუშაოს აღწერა (ტექნიკური დავალება), შესყიდვის ობიექტის რაოდენობა/მოცულობის დოკუმენტის თანახმად, փաստաթղթերի, քաղաքում պետք է տեղադրվեն հետևյալ դեկորացիաները՝ լուսադիոդային կառույցներ, որոնք կլինեն քաղաքի կենտրոնում, լուսադիոդային կառույցներ, որոնք կտեղադրվեն քաղաքի կենտրոնում բետոնե սյուներին, կախովի ամանորյա լուսավորություն, որի երկարությունը կկազմի 10 մետր, գլխավոր ամանորյա տոնծառի նոր ձևավորման համար անհրաժեշտ աստղեր, 2D ձևավորում «Կամար», որի բարձրությունը 2,5 մետր է , տարվա թիվը խորհրդանշող 2 մետրանոց 2D ձևավորում (2024), տոնածառի 1 մետր երկարությամբ շրջանակ, շրջանակի դեկորատիվ ցանց, փայլեր և այլն։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք տեսնել կից ֆայլում՝

danarti 1 by Radio NOR

www.scribd.com

Ընկերությունը պետք է տրամադրի այդ զարդարանքները ոչ ուշ, քան դեկտեմբերի 18-ին, իսկ տոնածառի զարդարումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 23-ը ներառյալ։ Դեկտեմբերի 23-ին կկազմակերպվի Սուրբ Ծննդյան տոնավաճառ և Սուրբ Ծննդյան միջոցառում։ Բացի այդ, ամանորյա միջոցառում է նախատեսվում նաև Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին։