Ջրամատակարարման ծառայության աշխատակիցները Նինոծմինդայում վերանորոգել են ջրատարի վթարված մասը

Ջրամատակարարման ծառայության աշխատակիցները Նինոծմինդայում վերանորոգել են ջրատարի վթարված մասը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները վերացրել են Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցում ջրատարի վթարը։

Պուշկին փողոցի երկու հատվածում ջրամատակարարման խափանում է եղել։ Կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ջրագիծը մի տեղում պողպատից է եղել, իսկ երկրորդում՝ երկաթից, իսկ խողովակներից ջուր է հոսել։

Ջրամատակարարման մասնագետների կարծիքով, ջրագծց արտահոսքի ընդհանուր պատճառ են հանդիսանում հին խողովակները, որոնք պայթել և խափանվել են:

Ջրամատակարարման աշխատակիցները մեկնաբանեցին, որ իրենք կարող են միայն ժամանակավորապես լուծել խնդիրը: Հաջորդ տարի նախատեսվում է Նինոծմինդա քաղաքում հին ջրագծերը փոխարինել նորերով, ինչը կլուծի խափանված ջրագծի խնդիրը։

Radio NOR · Прорыв водопровода устранен