Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեք վայրերում կտեղադրվեն մարզասարքեր

Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեք վայրերում կտեղադրվեն մարզասարքեր

Բազմաֆունկցիոնալ մարզասարքեր կտեղադրվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Հեշտիա գյուղում և Նինոծմինդա քաղաքում։

2023 թվականի մունիցիպալ բյուջեից 105 000 լարի է հատկացվել մարզասարքերի ձեռքբերման և տեղադրման համար։ Մրցույթը շահել է «შპს საქსეს გრუფი» ընկերությունը 99 500-ով։

Պայմանագրի ժամկետի ավարտին կա 384 օր։ Աշխատանքի տևողությունը 8 շաբաթ է, մասնակիցը պետք է աշխատանքի անցնի պայմանագիրը կնքելուց հետո 3 օրվա ընթացքում։

Նինոծմինդա քաղաքի համար հատկացվել է 35 000 լարի,
գորելովկա գյուղի համար 35 000 լարի,
իսկ Հեշտիա գյուղի համար՝ 35 000 լարի։

Քանի որ արդեն ձմեռ է, և ցուրտ եղանակ է սկսվել, որոշեցինք ճշտել՝ այս տարի կավարտվե՞ն աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, եղանակային պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն 2024 թվականին։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն փաստաթղթերը կարող եք տեսնել ստորև.

პროექტი (1) by Radio NOR on Scribd