Գլխավոր լուսանկարը տրամադրել է Հովսեփ Անտանոսյանը․
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվել է ջրագծերի վերանորոգում:
Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի մասնագետ Հովսեփ Անտանոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ժդանովականին գյուղական ծրագրով ինչպես անցած տարի այս տարի նույնպես նախատեսված էր ջրագծերի վերանորոգում: Փոխվել է մոտ 1 կմ 250 մ երկարությամբ ջրատար, որտեղ երկաթի փոխարեն տեղադրվել են պլաստիկ խողովակներ։ Աշխատանքներն ավարտվել են և կարելի է ասել որ ջրագծերի գրեթե 90% -ը արդեն փոխվել է»:
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Հիշեցնենք, որ Գորելովկայի համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 49 437 (NAT230014705) լարի գումար, որտեղ 46 497 լարիով մրցույթը շահել է შპს ”არო” ընկերությունը:
Կարդացեք նաև՝