Խուլիգանության կանխարգելում. Նինոծմինդայում կտեղադրվեն տեսախցիկներ

Խուլիգանության կանխարգելում. Նինոծմինդայում կտեղադրվեն տեսախցիկներ

Նինոծմինդայում հաճախացել են քաղաքի զբոսայգիներում սարքավորումների վնասման դեպքերը։

Ռադիո NOR-ը բազմիցս դիմել է քաղաքացիներին՝ մտահոգություն և բարյացակամություն ցուցաբերել քաղաքի նկատմամբ, սակայն անզգույշ վարքագծի և հասարակական անպատասխանատվության խնդիրը դեռևս մնում է, և նմանատիպ դեպքեր նկատվում են քաղաքի վերջերս վերականգնված այգիներում։

Այս հարցը լուծելու համար դեկտեմբերի 19-ին Նինոծմինդայի քաղաքապետարանը CCTV տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման էլեկտրոնային մրցույթ է հայտարարել։ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի աշխատակից Շիրակ Գալոյանի խոսքով, նման միջոցառումն անհրաժեշտ է քաղաքացիների անփույթ վարքագիծը կանխելու համար։ Տեսախցիկները կտեղադրվեն Հայոս Քարթլոս զբոսայգում և քաղաքի կենտրոնական զբոսայգում, ինչպես նաև քաղաքապետարանի տարածքում։

Համաձայն մրցույթի, քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 22 տեսախցիկ, ինչպես նաև լարեր, կոշտ սկավառակներ, մոնիտորներ և այլ անհրաժեշտ սարքեր։ Տեսախցիկների ձեռքբերման եւ տեղադրման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 17 հազար լարի։

Ռադիո NOR-ը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի հետագա նյութերում.