Վտանգ հետիոտների համար. քանդված դիտահոր Նինոծմինդայի Պուշկին փողոցում

Վտանգ հետիոտների համար. քանդված դիտահոր Նինոծմինդայի Պուշկին փողոցում

Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցում վնասվել է դիտահորը, որտեղ միացված են խմելու ջրի խողովակները։

Բնակիչների խոսքով, դիտահորը արդեն երկու օր է ինչ վնասվել է, հնարավոր պատճառը դիտահորի վրայով անցած ավտոմեքենան է: Բնակիչներին անհանգստացնում է այդ վիճակը՝ հաշվի առնելով ձմեռը և ցրտահարությունը։ Դիտահորում տեղացած ձյունը կարող է հանգեցնել խողովակների ջրի սառչելուն և խմելու ջրի պակասի պատճառ դառնալ մոտակա բնակիչների համար:

Դիտահորը գտնվում է Պուշկինի փողոցի մայթին, մակերեսային բետոնը քանդված է։ Հարկ է նշել, որ դիտահորի վիճակը կարող է վտանգ ներկայացնել հետիոտների համար, ովքեր կարող են դա չնկատել և ենթարկվել վնասվածքների:

Radio NOR · Опасность для пешеходов: разрушенный люк на улице Пушкина Ниноцминда

Այս հարցով մենք կապ հաստատեցինք Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ընկերության հետ։ Որից հետո տեղեկացանք, որ այսօր անցքը ժամանակավորապես կփակեն։ Նրանք արդեն պատվիրել են նոր ծածկեր և սպասում են դրանց մի քանի օրվա ընթացքում։