Բրյուս Լիից մինչև Պուտին․ Վիշապի տարում ծնված աշխարհահռչակ մարդիկ

Բրյուս Լիից մինչև Պուտին․ Վիշապի տարում ծնված աշխարհահռչակ մարդիկ

Վճռականությունը, պահանջկոտությունը, ազնվականությունն ու անհանդուրժողականությունը բնութագրում են Վիշապի տարում ծնված մարդկանց: Մեր ֆոտոշարքում հայտնի մարդիկ են, որոնք ծնվել են այս կենդանակերպի տակ։

Ամեն տարի, ըստ արևելյան օրացույցի, անցնում է 12 կենդանուց մեկի նշանի տակ, և վիշապը դրանցից միակ առասպելական արարածն է։ Չինական դիցաբանությունում այն խորհրդանշում է վճռականություն, պահանջկոտություն, ազնվականություն ու անհանդուրժողականություն։

Վիշապի տարում ծնված մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Չինական մշակույթում կարծիք կա, որ չնայած եսասիրությանը, վիշապ տղամարդը շատ հոգատար և ուշադիր է սիրելի մարդկանց նկատմամբ: Վիշապ կնոջ մասին էլ նշվում է, որ նրանք ի վիճակի են անկեղծորեն սիրել և լինել հաճելի ընկերուհի:

2024 թվականին Վիշապի տարին պաշտոնապես կսկսվի փետրվարի 10-ին (չինական Նոր տարի) և կավարտվի 2025 թվականի հունվարի 28-ին։

Ձեզ ենք ներկայացնում Վիշապի տարում ծնված համաշխարհային հայտնի դեմքերին` հոլիվուդյան և բոլիվուդյան աստղեր, նախագահներ, քաղաքական գործիչներ, դերասաններ, երգիչներ և այլն։

Նրանց շարքում են Բրյուս Լին, Ադելը, Ռիհաննան, Ալ Պաչինոն, Էմմա Ստոունը, Մոնիկա Բելուչին, Պելեն, Չէ Գևարան, Ռոբերտո Կավալլին, Վլադիմիր Պուտինը և այլ հայտնիներ։