Նուցա Բուզալաձեն կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում

Նուցա Բուզալաձեն կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում

Նուցա Բուզալաձեն կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

Նուցա Բուզալաձեն ծնվել է 1997 թվականի հունվարի 28-ին։ 5 տարեկանից հաճախել է «Մարթվե» անսամբլ, այնուհետեւ եղել է «Մզիուրի» մանկական անսամբլի գլխավոր վոկալիստը, նվագել է նաեւ կիթառ։ Դաշնամուր սկսել է սովորել 8 տարեկանից։

Տարիների ընթացքում նա մասնակցել է ավելի քան 10 մրցույթների և բազմիցս ճանաչվել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։ Նուցան հաջողությամբ մասնակցել է այնպիսի մրցույթների, ինչպիսիք են.

2011 թ «Տաղանդավոր» (կիսաեզրափակիչ)
2013 թ «Մեկը-մեկում» (եզրափակիչ)
2014 թ «Նոր ալիք» (հաղթող)
2015 թ «Պարում են աստղերը» (կիսաեզրափակիչ)
2017թ «Թուրքիայի ձայնը» (կիսաեզրափակիչ)
2020 թ «Բոլորը միասին» (եզրափակիչ)
2021 թ Kenga Magjike (Հաղթող)
2021 թ «Բոլորը միասին» (եզրափակիչ)
2023 թ American Idol (Թոփ 12)

2019 թվականին նա թողարկեց իր դեբյուտային «Nutsa22» ալբոմը, որը համադրում է ինչպես վրացական, այնպես էլ անգլերեն երգեր։ Մինչև 2023 թվականը նա միաժամանակ երգել է թատրոնում և համերգներ վարել Լոս Անջելեսում և Դուբայում։ 2023 թվականին Նուցան մասնակցել է մոլորակի ամենահայտնի երաժշտական ​​շոուներից մեկին՝ American Idol-ին, որտեղ հայտնվել է լավագույն 12 մասնակիցների թվում, իսկ շոուի եզրափակիչում դուետ է կատարել ավստրալական փոփ աստղ Քայլի Մինոուգի հետ։

Եվրատեսիլ 2024-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին, 9-ին և 11-ին։

1tv.ge