Մինչեւ հունվարի 14-ը Վրաստանում առատ ձյուն եւ սառնամանիք է սպասվում

Մինչեւ հունվարի 14-ը Վրաստանում առատ ձյուն եւ սառնամանիք է սպասվում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 12-ի օրվա վերջից մինչև հունվարի 14-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, առանձին վայրերում՝ առատ ձյուն, բուք, ճանապարհներին մերկասառույց։

Հունվարի 13-ին կդիտվի արևմտյան քամու ուժգնացում, ծովում հնարավոր է 3-4 բալ փոթորիկ։

Հունվարի 14-15-ին գիշերային ժամերին ցրտահարությունը կուժեղանա։ Արեւմտյան Վրաստանի ցածրադիր քաղաքապետարաններում օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ -3, -5 աստիճան։ Սպասվող ցրտահարությունը կարող է վնասել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին):

Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակում։

Sknews.ge