Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցի մայթերին սաստիկ սառնամանիքներից հետո մերկասառույց է պատել, ինչը խնդիր է ստեղծում հետիոտների համար։ Բնակիչները մայթերով քայլում են զգուշությամբ՝ վախենալով ընկնելուց և կոտրվելուց։
«Ճիշտ է մայթերը ձնից մաքրում են, սակայն սառույցը մնում է ու դա շատ վտանգավոր է։ Լավ կլինի որ մայթերը մշակվեն համապատասխան աղով և ավազով, որպեսզի ավելի ապահով լինի»,- NOR -ի հետ զրույցում նշեցին բնակիչները։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Քաղաքի մայթերը միշտ էլ մաքրվել են ձյունից, օգտագործվելով համապատասխան տեխնիկա։ Ինչ վերաբերվում է մայթերը ավազով կամ աղով մշակելուն, ապա ներքին կարգով դիմել ենք կենտրոնական ճանապարհները մաքրող ընկերություններին, առել ենք և ձեռքով մշակել մայթերը հնարավորության սահմանում։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝