Վարակիչ հիվանդություններ Նինոծմինդայում՝ կարմրուկ և ջրծաղիկ երեխաների մոտ

Վարակիչ հիվանդություններ Նինոծմինդայում՝ կարմրուկ և ջրծաղիկ երեխաների մոտ

Նինոծմինդայում տարածված են ջրծաղիկ և կարմրուկ հիվանդությունը՝ հիմնականում երեխաների շրջանում։ Նինոծմինդայի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով, պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն կան և՛ կարմրուկով, և՛ ջրծաղիկով վարակվածների դեպքեր։

Սեզոնային վիրուսներն այժմ լայն տարածում ունեն։ Ե՛վ կարմրուկը, և՛ ջրծաղիկը սեզոնային ցանային հիվանդություններ են։ Կարմրուկը վտանգավոր վարակներից է։

Երեխան կամ մեծահասակը վարակվում է, եթե նա չունի իմունիտետ, իսկ իմունիտետը ձևավորվում է նախորդ հիվանդության կամ կարմրուկի դեմ պատվաստումների միջոցով: Կարմրուկն ունի հատուկ պաթոգեն: Փոքր երեխաների մոտ այն կարող է տարածվել կայծակնային արագությամբ։ Մեծահասակները, մեծ մասամբ, չեն հիվանդանում, քանի որ նրանցից շատերն արդեն հիվանդացել են, իսկ մնացածների օրգանիզմը ոչ մի կերպ չի արձագանքում վիրուսին։ Այնուամենայնիվ, եթե չափահասը հանկարծ հիվանդանա, նա կարող է շատ ծանր տանել հիվանդությունը:

Լավագույն պաշտպանիչ միջոցը պատվաստումն է, քանի որ այն լիովին պաշտպանում է հիվանդությունից։ Պատվաստումը կատարվում է երկու անգամ՝ մեկը մեկ տարեկանում, երկրորդը՝ 5 տարեկանում։

Կարմրուկը հեշտ հիվանդություն չէ, եթե բարդություններ են առաջանում, դրանք բավականին լուրջ են։

Տիգրան Եղոյանը ծնողներին հորդորում է ինքնուրույն ոչինչ չանել, եթե երեխայի մաշկի վրա ցան նկատեն, անպայման դիմեն բժշկի և չզբաղվեն ինքնաբուժությամբ։

Ջրծաղիկը վիրուսային էթիոլոգիայի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի ժամանակ հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, մաշկի և լորձաթաղանթների վրա պապուլյար-վեզիկուլյար ցաներ է առաջանում: Հիմնականում հիվանդանում են նախադպրոցական տարիքի երեխաները, սակայն ցանկացած տարիքում կարող է վարակվել ջրծաղիկով։ Մեծահասակների մոտ ջրծաղիկը շատ ավելի ծանր է, քան երեխաների մոտ:

Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է, փոխանցման ուղին՝ օդակաթիլային։ Եթե ​​մարդը մանկության տարիներին վարակվել է ջրծաղիկով, նրա մոտ ձևավորվում է իմունիտետ, որը տևում է ամբողջ կյանքի ընթացքում, հազվադեպ, երբ հիվանդությունը կրկնվում է:

Radio NOR · Инфекционные заболевания в Ниноцминде: Корь и ветрянка среди детей