Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղերի ճանապարհներ փակ են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղերի ճանապարհներ փակ են

Ձնաբքի պատճառով փակ են ճանապարհները շրջանի մի քանի գյուղերի ուղղությամբ։ Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների որոշ հատվածներում։

Այսօր առավոտյան Փ.Խանչալի գյուղի բնակիչները տեսանյութ են ուղարկել և մեկնաբանել, որ դեպի Փ.Խանչալի գյուղ տանող ճանապարհը փակ է, ինչպես նաև գյուղի ներսում մի քանի փողոցներ անանցանելի են։ Այս առիթով կապ հաստատեցինք քաղաքապետարանի հետ՝ գյուղեր տանող ճանապարհներին տիրող իրավիճակի մասին տեղեկանալու համար։

Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեկնաբանել է ճանապարհներին տիրող իրավիճակը՝ նշելով, որ ներկայումս գյուղեր տանող ճանապարհների մեծ մասը բաց է։ Սակայն գյուղերի որոշ տարածքներ շարունակում են փակ մնալ։ Այս պահին փակ են դեպի Փ.Խանչալի, Վլադիմիրովկա, Եֆրեմովկա, Կաթնատու գյուղեր տանող ճանապարհները։ Առավոտից Փ.Խանչալի գյուղի ուղղությամբ իրականացվում են մաքրման աշխատանքներ, սպասվում է, որ մի քանի ժամից ճանապարհը կմաքրվի։ Մաքրման աշխատանքներ են իրականացվում նաև դեպի գյուղեր այլ ուղղություններով։

Արմեն Բդոյանը նշեց, որ երեկ երեկոյան, չնայած ուժեղ քամուն ու ցածր տեսանելիությանը, տեխնիկան աշխատել է լրիվ ռեժիմով։ Փ.Խանչալի գյուղի ուղղությամբ մաքրեցինք փակ ճանապարհը։ Սակայն առավոտյան ճանապարհը մաքրելուց հետո ձնաբքի պատճառով ճանապարհը կրկին փակվել է։ Սակայն առավոտյան տեխնիկան վերսկսել է ձյան մաքրման աշխատանքները։

Ինչ վերաբերում է ներգյուղական ճանապարհներին, ապա մրցույթը նախատեսում է միայն քաղաքապետարանի գյուղերի ուղղությամբ ճանապարհների մաքրում։ Ներգյուղային ճանապարհները մրցույթում ներառված չեն, սակայն, որպես իրավիճակից ելք և բնակիչների պահանջով, ձնից մաքրվում են նաև ներգյուղական ճանապարհները։

Radio NOR · Дороги в нескольких направлениях в Ниноцминдском муниципалитете закрыты