Սաղամո գյուղում արզադաշտը կառուցվել է անմարդաբնակ վայրում և բնակչությունը չի կարող օգտվել դրանից-Աուդիտ

Սաղամո գյուղում արզադաշտը կառուցվել է անմարդաբնակ վայրում և բնակչությունը չի կարող օգտվել դրանից-Աուդիտ

Պետական աուդիտի հաշվետվության համաձայն՝ 2022 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանը Սաղամո գյուղի մոտ մարզադաշտ կառուցելու համար ծախսել է 25 900 լարի։Սակայն քաղաքացիները չեն կարող օգտվել դրանից, քանի որ այն տեղադրված է գյուղից հեռու անմարդաբնակ տարածքում։

Հայտնաբերվել է նաև 78 200 լարի արժողությամբ 5 ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք չեն գործում։ Դրանց շահագործման համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ։

Եզրակացության մեջ նշվում է, որ ենթակառուցվածքային ծրագրերի պլանավորման թերությունների արդյունքում քաղաքապետարանն անարդյունավետ ծախսել է 104 100 լարի և չի կարողացել հասնել ծրագրերի իրականացմամբ որոշված արդյունքներին։

Հանձնարարական – Քաղաքապետարանը պետք է մշակի ենթակառուցվածքային նախագծերի կառավարման ռազմավարություն/կանոն, որի շրջանակներում կնախատեսի աշխատանքները՝ հաշվի առնելով բոլոր այն գործոնները, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի հաջող ավարտին և/կամ օգտագործմանը; այդ թվում պիտի նաև ուսումնասիրի ծրագրի առաջնահերթությունը, դրա իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, հետևաբար որոշի, թե որքանով է հնարավոր այն իրականացնել և հասնել սահմանված նպատակին։ Դա կնպաստի օբյեկտների պատշաճ գործունեությանը և բնակչությանը համապատասխան ծառայությունների մատուցմանը: sknews.ge