Դեպի Հայաստան ճանապարհը փակ է. Ճանապարհային վարչությունը կրկին չի արձագանքում

Դեպի Հայաստան ճանապարհը փակ է. Ճանապարհային վարչությունը կրկին չի արձագանքում

Երեկ՝ փետրվարի 6-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ բուք էր։ Հայաստանի, Թբիլիսիի և Ախալքալաքի ճանապարհները փակ էին։

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը չի պատասխանում զանգերին, սակայն Ժդանովականում գտնվող NOR ռադիոյի լրագրողի տեղեկություններով՝ ժամը 12:10-ից դեպի Հայաստան ճանապարհը փակ է։

Ռադիո NOR-ը կշարունակի փորձել կապ հաստատել Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հետ՝ Ծալկա-Թբիլիսի, Ազալքալաք-Ախալցխա և Կարծախ տանող ճանապարհների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: