Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը արդեն երկար ժամանակ քանդված է: Ճանապարհին գոյացել են տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։
2023 թվականի՝ դեկտեմբերի 14 -ին, Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին դեպի Սաթխա տանող խաչմերուկում, Վրաստանի ճանապարհային վարչության պատվերով՝ «Արալ» ճանապարհաշինարարական ընկերության կողմից անցկացվել էր վերանորոգման աշխատանքներ։
Չնայած վերանորոգմանը՝ այսօրվա դրությամբ քաղաքի կենտրոնական փողոցը ամբողջ երկայնքով պատված է փոսերով։
Այս հարցի շուրջ NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի ճանապարհային վարչություն, որտեղից պատասխանեցին որ ձնամաքրման աշխատանքների իրականացման ժամանակ ասֆալտը շատ արագ քանդվում է։ Եղանակների տաքանալուն պես ճանապարհի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն։
Այդ հարցի վերաբերյալ վարչությունից մեզ փորձեցին վերահասցեավորել այն բաժանմունքը որտեղ զբաղվում են ճանապարհների վերանորոգմամբ, սակայն այդպես էլ կապ հաստատել չստացվեց։
Կարդացեք նաև՝