Փետրվարի 13 -ը Ռադիոյի համաշխարհային օրն է։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ -ն փետրվարի 13 -ը հայտարարել է որպես Ռադիոյի համաշխարհային օր։ 1946 թվականի այս օրը ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպության ռադիոն։ Ռադիոյի համաշխարհային օրն այս տարի նշվում է տասներեքերորդ անգամ։
«Վրաստանում ռադիոհեռարձակումը սկսվել է 1925 թվականին, որին հաջորդել է հեռուստատեսային հեռարձակումը 1956 թվականին, հաջորդ տարի կլրանա առաջին ռադիոազդանշանի թողարկման մեկ դարը։
Ինչպես կարդում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում, «Ռադիոն մնում է ամենալայն տարածում ունեցող լրատվամիջոցը։ Այն ունի մեծ լսարաններ հասնելու, մարդկության բազմազանությունը ներկայացնելու և արտացոլելու, հասարակության բոլոր անդամների ձայնը հանդիսատեսին լսելի դարձնելու եզակի ունակություն:
Աշխարհում առաջին անգամ կանոնավոր ռադիոհեռարձակումը սկսվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Պիտսբուրգում 1921 թվականի նոյեմբերին։
Վրաստանում առաջին ռադիոազդանշանը փոխանցվել է 1925 թվականին։ 2025 թվականին կլրանա Վրաստանում առաջին ռադիոհեռարձակման 100 տարին։ 1tv.ge
Նինոծմինդայի համայնքային ռադիոն շրջանում գործում է 2006 թվականի սեպտեմբերից BBC World Service-ի, Airex Europe-ի և Studio Re ասոցիացիայի նախագծով, իսկ 2008 թվականի հունվարից Ախալցխա քաղաքի հարկային ծառայությունում գրանցվել է որպես ոչ կառավարական կազմակերպություն։
NOR ռադիոկայանը ունի թվով 10 աշխատակից: Մեր ռադիոկայանի տարբերվող առանձնահատկությունն այն է, որ մենք պատրաստում ենք մեր ռադիոհաղորդումները՝ ակտիվորեն ներգրավելով համայնքի անդամներին՝ կամավորներին: Ռադիոն ամեն օր հեռարձակվում է տեղեկատվական ու ժամանցային, ինչպես նաև օրիգինալ հաղորդումներով։ Տեղական, տարածաշրջանային, միջազգային լուրերը փոխանցվում են երեք լեզվով՝ վրացերեն, հայերեն և ռուսերեն:
2015 թվականի հունվարից առաջին համայնքային ռադիոն ստացել է Վրաստանի կապի հանձնաժողովի կողմից 100.1FM հաճախականությամբ հեռարձակման լիցենզիա։ Սա համայնքային ռադիոյին հնարավորություն է տվել ավելի ու ավելի օգնել իր համայնքին ինտեգրվել հասարակությանը, տեղեկացնել և զարգանալ՝ լուծելով խնդիրները իրենց պատրաստած նյութերի միջոցով: NOR ռադիոկայանը կամուրջ է համայնքի և քաղաքապետարանի միջև: