Ախալքալաքի քաղաքապետարանն իր սեփական գործունեությունը գովազդելու համար անհիմն ծախսել է 60 600 լարի

Ախալքալաքի քաղաքապետարանն իր սեփական գործունեությունը գովազդելու համար անհիմն ծախսել է 60 600 լարի

«Աուդիտորական թիմը չկարողացավ վստահ լինել, թե որքանով էր անհրաժեշտ քաղաքապետարանի կողմից գովազդային ծառայություններ ձեռք բերել, և արդյոք ծախսված ֆինանսական միջոցները համարժեք են ստացված արդյունքներին», – այսպես է գնահատվել Ախալքալաքի քաղաքապետարանի գովազդային ծախսերը պետական աուդիտի ծառայության կողմից:

Պետական աուդիտի ծառայության եզրակացության համաձայն՝ 2021-2022 թվականներին Ախալքալաքի քաղաքապետարանը սեփական գործունեությունը գովազդելու և տեղեկատվություն տարածելու նպատակով մրցույթով գնել է հեռուստատեսային ծառայություններ և պայմանագիր է կնքել «Հեռուստառադիոընկերություն ATV-12» ՍՊԸ-ի հետ։ Վերոնշյալ ծառայությունների վրա քաղաքապետարանը ծախսել է 60600 լարի։

«Աուդիտորական խումբն ուսումնասիրել է հեռուստատեսության պատրաստած հաղորդումների բովանդակությունը, որոնք պարբերաբար հեռարձակվել են հեռուստատեսությամբ 2021-2022 թվականներին։ Այն հիմնականում տեղեկատվական նյութ էր՝ ստեղծված քաղաքապետարանի բյուջեից ֆինանսավորվող ենթակառուցվածքային ծրագրերի և մշակութային միջոցառումների վերաբերյալ, որը գովազդում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները։ «Հեռուստառադիոընկերություն ATV-12» ՍՊԸ-ն կարող էր սեփական նախաձեռնությամբ լուսաբանել այդ աշխատանքները, քանի որ տեղական հեռուստաընկերություններն առանց այդ էլ հեռարձակում են նմանատիպ տեղեկատվությունները»,- եզրակացնում է աուդիտը։ Նյութի աղբյուրը՝ sknews.ge