Փետրվարի 11 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ Նովա» երգի ստուդիան և «Փարվանա» պարային համույթը, ղեկավարներ՝ Հայաստան Իսպիրյանի ու Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ մասնակցեցին Բակուրիան քաղաքում «Ձյունոտ լեռներ» խորագրով փառատոնին:
Հայաստան Իսպիրյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Բակուրիանում մեր երեխաները հրաշալի ելույթ ունեցան, ինչպես հայերեն այնպես էլ վրացերեն երգերով: Ինչպես նաև հրաշալի ելույթ ունեցան մեր «Փարվանա» պարային համույթի մեծ խմբի երեխաները գլխավորությամբ Լուսինե Մզիկյանի։ Բոլորս պարգևատրվեցինք մեդալներով, պատվոգրով և գավաթով։ Մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին մեր մշակույթի կենտրոնը և երեխաների ծնողները»:
Իսպիրյանը խոսեց հետագա փառատոնների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց NOR ռադիոկայանին ուշադրության և լուսաբանելու համար։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝